211652_close_icon
views-count31247 դիտում article-date 22:25 05-10-2016

Քիմ Քարդաշյանից գողացված մատանին ռուս օլիգարխներից մեկի ձեռքը կընկնի. փորձագետ

Մինչ ոստիկանությունը փնտրում է Փարիզի հյուրանոցներից մեկում Քիմ Քարդաշյանից գողացված ոսկյա զարդերը, փորձագետները կարծիքներով են փոխանակվում՝ կարող են արդյոք հանցագործները վաճառել 3,8 մլն եվրո արժողությամբ Քիմի ամուսնական մատանին, թե ոչ: Այս մասին հայտնում է LifeNews-ը: Աղբյուրը նշում է, որ ըստ ոսկերիչների՝ 20 կարատանոց ադամանդով մատանին, որը Քանյե Վեսթը պատվիրել էր աշխարհահռչակ դիզայներ Լորեյն Շվարցի մոտ, դժվար կլինի վաճառել շուկայում: Ըստ փորձագետների՝ մատանին այնքան հայտնի է աշխարհում, որ վերավաճառողները ռիսկի չեն դիմի և ձեռք չեն բերի այն: Սակայն փարձագետները չեն բացառում նաև, որ մատանին կարող է հայտնվել ռուս օլիգարխներից մեկի ձեռքերում, ում համար այդքան էլ կարևոր չէ, որ այն գողացված է: [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/04/97408/]Ավելի վաղ[/url] հայտնել էինք, որ ամերիկյան ռեալիթի շոու աստղ Քիմ Քարդաշյանը, ում Փարիզում կողոպտել էին, վերադարձել էր Նյու Յորք 20 թիկնապահների ուղեկցությամբ։ Նրա անվտանգությունն ապահովում էին Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները։ Նրանց ուղեկցել էր 10 ավտոմեքենա։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր