211652_close_icon
views-count1288 դիտում article-date 20:51 05-10-2016

Տարոն Մարգարյանը հյուրընկալել է կրթական ոլորտի ներկայացուցիչներին ու գրադարանային համակարգի աշխատակիցներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ուսուցչի օրվա առթիվ և Գրադարանավարի օրվան ընդառաջ քաղաքապետարանում հյուրընկալել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժներին ու գրադարանավարներին:  Շնորհավորելով ներկաներին ու շնորհակալություն հայտնելով նրանց նվիրված աշխատանքի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ մասնագիտական տոները յուրաքանչյուր տարի մայրաքաղաքի մանկավարժներն ու գրադարանավարները դիմավորում են որոշակի նոր ձեռքբերումներով: «Քաղաքապետարանի հարկի տակ մասնագիտական ձեր տոները միասին նշելը դարձել է գեղեցիկ ավանդույթ, որը լավ հնարավորություն է շնորհավորանքին զուգահեռ` նաև ձեռքբերումներն ու հաջողությունները փաստելու, ինչու չէ, նաև առկա խնդիրներից ու դրանք շտկելու ուղիներից խոսելու համար: Ուրախությամբ պետք է փաստենք, որ մասնագիտական տոները յուրաքանչյուր տարի մայրաքաղաքի մանկավարժներն ու գրադարանավարները դիմավորում են որոշակի նոր ձեռքբերումներով: Ձեր աշխատանքից է մեծապես կախված եկող սերնդի դաստիարակությունն ու հետևաբար` մեր երկրի ապագան: Անշուշտ, դժվար է բառերով կրթության ոլորտի նվիրյալներիդ գնահատանքի խոսքեր հնչեցնելը, և անհնար է լիարժեքորեն արժևորել ձեր վաստակն ու նվիրումը»,- նշել է քաղաքապետն ու մեկ անգամ ևս վստահեցրել, որ դեռևս առկա խնդիրները շարունակելու են մնալ քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում, որոնց լուծումների արդյունքը օրեցօր կդառնա տեսանելի:

Նմանատիպ նյութեր