670 դիտում
22:43 05-10-2015
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է կրթամշակութային ոլորտի ներկայացուցիչներին ու գրադարանային համակարգի աշխատակիցներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ուսուցչի օրվա առթիվ և Գրադարանավարի օրվան ընդառաջ քաղաքապետարանում հյուրընկալել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների, մշակութային կրթօջախների մանկավարժներին ու գրադարանավարներին:
Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Շնորհավորելով ներկաներին ու շնորհակալություն հայտնելով նրանց նվիրված աշխատանքի ու մատաղ սերնդի հայեցի դաստիարակման գործում ունեցած մեծ վաստակի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այս հանդիպումը ևս մեկ առիթ է ամփոփելու համակարգում
գրանցած ձեռքբերումներն ու նախանշելու առաջիկա անելիքները:
«Ավանդաբար այս օրերին ձեր մասնագիտական տոնի առթիվ հրավիրվում եք քաղաքապետարանի հարկի տակ, ուր, շնորհավորանքից բացի, քննարկում ենք հաջողությունները և, ինչու չէ` առկա խնդիրները, դրանց համատեղ հաղթահարման ուղիները:
Դժվար է գնահատանքի համապատասխան խոսքեր գտնել կրթության բնագավառի մարդկանց, մանկավարժների համար, քանի որ, իմ խորին համոզմաmբ, ցանկացած շնորհակալական խոսք կամ խոնարհում ձեր վաստակի հանդեպ, չի կարող փոխհատուցել ձեր այն նվիրումը, որի շնորհիվ մեծ կյանք մտնող յուրաքանչյուր սերունդ պարզ ճակատով ներկայանում է որպես հայոց անկախության պահպանման, պետականության հզորացման, նաև Երևանը սրտանց սիրելու գաղափարակիր։ Ամենօրյա ձեր գործունեության մեջ բազմաթիվ հարցերի պատասխան եք տալիս, բազում խնդիրներ լուծում, սակայն կարևոր հրամայականը, որ այսօր առկա է ձեր առջև, մրցունակության ապահովումն ու կրթության որակի բարձրացումն է»,-ընդգծել է քաղաքապետը:
Առանձնակի կարևորելով նաև վերջին տարիներին մայրաքաղաքի գրադարաններում տարվող ծրագրային քաղաքականությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ ուշադրությունը համակարգի նկատմամբ լինելու է շարունակական:
Նմանատիպ նյութեր
1315 դիտում
20:51 05-10-2016
Տարոն Մարգարյանը հյուրընկալել է կրթական ոլորտի ներկայացուցիչներին ու գրադարանային համակարգի աշխատակիցներին
3805 դիտում
16:38 05-10-2017
Տարոն Մարգարյանը հյուրընկալել է կրթական ոլորտի ներկայացուցիչներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
1138 դիտում
23:06 25-12-2024
Նորոգվել է Երևան - Արմավիր - ՀՀ սահման ավտոճանապարհի Էջմիածնի հատվածը
979 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն