Բրյուսելում անհայտ անձը կենտրոնական փողոցներից մեկում դանակով հարձակվել է 2 ոստիկանի վրա: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Աղբյուրի պնդմամբ՝ երկրի դատախազությունը առաջ է քաշում ահաբեկչության վարկածը:
Հարձակման հետևանքով դանակավորված անհայտ անձը վիրավորել է ոստիկաններից մեկին պարանոցից, մյուսին՝ որովայնից։
Հարձակվողը փորձել է դիմել փախուստի, սակայն ոստիկանության մյուս աշխատակիցները կրակ են բացել և վիրավորել վերջինիս: