Չինաստանի Խայկոու քաղաքում դանակով զինված անհայտ անձը դպրոցի բակում հարձակվել է դպրոցականների վրա` տարբեր աստիճանի վնասվածքներ պատճառելով վերջիններիս: Այս մասին հայտնում է RBC-ն:
Այս պահին դպրոցականներից 7-ը հոսպիտալացվել են վնասվածներով, նրանցից 1-ը` 8-ամյա աղջիկը, կոկորդի վնասվածք է ստացել և գտնվում է ծանր վիճակում: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Ինչպես փոխանցել են ականատեսները, 30-40 տարեկան տղամարդը դանակահարել է երեխաներին և փախուստի դիմել:
Ոստիկանությունը տղամարդու նկատմամբ հետախուզում է հայտարարել: