Տոկիոյի ակվապարկում անհայտ անձը դանակահարել է 8 աղջկա
Տոկիոյի ոստիկանության աշխատակիցները հետախուզում են անհայտ տղամարդու, ով մայրաքաղաքի ակվապարկում դանակահարել է 8 աղջկա: Այս մասին հայտնում է FNN News-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ այցելուները գտնվել են լողավազաներից մեկում:
Դանակահարված 8 աղջիկները տեղափոխվել են հիվանդանոց: Ակվապարկում ստուգում են այցելուներինՙ Հայտնի է, որ հանցագործը 180-190 սմ հասակով տղամարդ է: