ԵՄ-ը կարող է 2016 թ-ին Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմ սահմանել. Դ. Տուսկ
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը չի բացառում ԵՄ-ի կողմից Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար 2016 թվականի առանց վիզայի ռեժիմի սահմանումը, հաղորդում է apsny.ge-ն:
«Ամեն ինչ կախված է նրանց ջանքերից ու վճռականությունից: Իհրակե, դա հնարավոր է, սակայն սա ոչ պաշտոնական հայտարարություն է: Մենք գտնվում ենք գործընթացի մեջտեղում սակայն առաջընթացը երկու երկրներում էլ իսկապես խոստումնալից է»,-«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է նա:
Վերջինիս խոսքով՝ ԵՄ-ի հաջորդ գնահատականը այդ թեմայի վերաբերյալ կլինի նոյեմբերին, եթե առաջընթացը լինի նույնքան խոստումնալից, որքան այսօր է: