211652_close_icon
views-count3520 դիտում article-date 16:58 05-10-2016

Պուտինը պատմել է, թե ինչում է Ռուսաստանի ուժը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ելույթ ունենալով Պետդումայի առաջին նիստում՝ նշել է, որ Ռուսաստանի ուժը ոչ միայն իր բնական հարստությունների մեջ է, այլ նաև ժողովրդի միասնականության, հաղորդում է Ria Novosti-ն։ «Մենք միշտ էլ գիտենք, որ յուրաքանչյուր ազգ և երկիր նույն իրավունքն ունեն՝ լինել ուժեղ։ Ռուսաստանի ուժը մեր մեջ է, մեր ժողովրդի ներսում, մեր մարդկանց, ավանդույթների ու մշակույթի, տնտեսության, հսկայական տարածքի ու բնական հարստությունների մեջ է, և, անշուշտ, պաշտպանունակության մեջ։ Սակայն ամենագլխավորը մեր ուժն է, մեր ժողովրդի միասնականությունը»,-ասել է ՌԴ նախագահը։

Նմանատիպ նյութեր