211652_close_icon
views-count1888 դիտում article-date 14:40 05-10-2016

ԱՄՆ-ն չի բացառել Սիրիայի զինված ուժերի դեմ ուժի կիրառումը

Այսօր քննարկվելու է ամերիկյան ավիացիայի կողմից Սիրիայի կառավարական ուժերին հարվածելու մասին ԱՄՆ նախագահ աշխատակազմի առաջարկը։ Այդ մասին հայտնել է The Washington Post պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրին։ Ինչպես փոխանցում է rosbalt.ru-ն, Սպիտակ Տանը քննարկվելիք հարցից բացի, դիտարկվելու են նաև Սիրիայում հետագա գործողությունները։ Նշենք, որ ավելի վաղ Ասադի զորքերին հարվածելու առաջարկություն էին արել ինչպես Պետդեպը, այնպես էլ ԿՀՎ-ն ու շտաբների ղեկավարները, սակայն վերջնական որոշում այդպես էլ չէր կայացվել։ Թերթի տվյալներով՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հետաքրքրված չէ ուժային միջոցով սիրիական հակամարտության կարգավորման տարբերակին։ Նա վստահ է, որ այդ տարբերակը ռիսկային է և հղի բացասական հետևանքներով։

Նմանատիպ նյութեր