211652_close_icon
views-count16662 դիտում article-date 20:52 04-10-2016

Սոցիալապես անապահով վիճակում գտնվող 3 երեխաների մայրն ասում էր. «Գոհ եմ հայտնի գործարարից, ում շնորհիվ աքլորս էլ առանց հավ չի մնա» ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 3-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություն էր հրապարակել Կոտայքի մարզի Զովունի գյուղում թափառող շների կողմից սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքին պատճառած վնասի մասին: Այսօր Շուշան Քոչարյանը [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ին տեղեկացրեց, որ իրենց են այցելել հայտնի գործարար, «Սիլ գրուպ» ընկերության սեփականատեր Խաչատուր Սուքիասյանի գրասենյակի ներկայացուցիչները և գումար փոխանցել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Շ. Քոչարյանն ասում էր. «Ճիշտն ասած, չէի սպասում, որ այսքան շուտ կարձագանքեին հրապարակմանը և օգնության ձեռք կմեկնեին: Հիմա գիտեմ, որ նրանց կողմից ինձ տրված 100 հազար դրամով կգնեմ և հավեր և մի քիչ էլ վառելափայտ: Վաղն առավոտյան հավեր պետք է գնեմ, որպեսզի աքլորը միայնակ չմնա»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/03/97354/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Զովունի գյուղի 1-ին փողոցի 130 տանը վարձակալական հիմունքներով բնակվող Քոչարյանների ընտանիքին պատկանող հավերը, որոնք նրանց միակ ապրուստի միջոցն էին, թափառող շները ծվեն-ծվեն էին արել, կենդանի էին մնացել միայն 5-6 հավ, որոնց մի մասն էլ վիրավոր էին: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր