Նավթի համաշխարհային գները նվազել են
Այսօր առավոտյան միջազգային առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գնանկում է արձանագրվել, որոնք վկայում են առևտրի տվյալները։
Ինչպես հայտնում է Ria Novosti-ն, Brent էտալոն նավթի դեկտեմբերյան մատակարարումների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում բարձրացել է 0.24 տոկոսով և 1 բարելի դիմալց կազմել 50.77 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում WTI տեխասյան թեթև նավթի նոյեմբերյան մատակարարումների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում նվազել է 0.35 տոկոսով և 1 բաելի դիմաց կազմել 48.64 ԱՄՆ դոլար։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ալժիրում տեղի ունեցած OPEC-ի ոչ պաշտոնական հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց նավթի արդյունահանման ծավալները նվազեցնել օրական մինչև 32.5-33 մլն բարելի, սակայն կոնկրոտ յուրաքանչյուր երկրի համար սահմանված ծավալ դեռ չկա։ Վերջնական պայմանավորվածությունը ձեռք կբերվի նոյեմբերի 30-ին Վիեննայում տեղի ունենալիք OPEC-ի պաշտոնակամ հանդիպմանը։