211652_close_icon

Երևանի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Հայաստանում տեղակայված ՌԴ զորամասի զինվորականի մասնակցությամբ Երևանում տեղի ունեցած վթարի փաստով

views-count3571 դիտում article-date 20:10 20-07-2015
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 19-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 04:30-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, 34-ամյա Անտոն Գալկինը իր վարած Honda մակնիշի 34 ՏQ 193 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել թիվ 178 էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Գալկինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ծառայում է Հայաստանում տեղակայված ՌԴ զորամասում՝ որպես կապավոր: Կոչումով կապիտան է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր