211652_close_icon
views-count243176 դիտում article-date 18:00 01-10-2016

Դաժան ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում․ հարսանքավորների Lexus-ը մխրճվել է բեռնատարի մեջ․ մայր ու աղջիկ մահացել են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Lexus մակնիշի 10 CT 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում մխրճվել է իր առջևով ընթացող ԶԻԼ մակնիշի 34 TD 326 համարանիշի ավտոմեքենայի մեջ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նա նույնպես մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները, վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը, վարչության պետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ, ում կարգադրությամբ հարուցվել է քրեկան գործ ՀՀ քր․օր․-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշով։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Lexus-ի վարորդն ու ուղևորները մասնակցում էին հարսանեկան արարողության և ըստ նրանց հայտարարության մեքենան վարել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսկակովի պողոտայի 42 / 2 շենքի բնակիչ 19-ամյա Լևոն Արտեմի Սարգսյանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև այս տեղեկության իսկությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածները մայր ու աղջիկ էին։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 144+
144+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր