Ֆրանսիայում բարկացած տղամարդը ջարդուփշուր է արել Apple-ի խանութի iPhone-ներն и MacBook Air-ները. տեսանյութ
Ֆրանսիայի Դիժոն քաղաքում iPhone7 սմարթֆոնի աշխատանքից դժգոհ հաճախորդն այնքան է բարկացել, որ մտել է Apple-ի խանութներից մեկն ու երկաթե գնդով սկսել է հերթով ջարդել ցուցադրվող թանկարժեք սմարթֆոնները, հաղորդում է thenextweb.com-ը։
Չարագործի անունը հայտնի չէ, սակայն տեսանյութում երևում է, թե ինչպես է նա բղավում, որ դժգոհ է տեխնիկական սպասրկման անձնակազմի աշխատելու արագությունից, իսկ հետո սկսում ջարդուփշուր անել iPhone-ներն и MacBook Air-ները։
Դրանից հետո նա փորձել է փախչել, սակայն անվտանգության աշխատակիցները բռնել են և հանձնել ոստիկանությանը։