2705 դիտում
09:18 01-10-2016
Օգոստոսին տրանսֆերտները նվազել են 16 միլիոն 236 հազար դրամով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա օգոստոսին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 86 միլիոն 178 հազար դոլար։ Նկատենք, որ անցած տարվա օգոստոսի համեմատ Հայաստան ուղարկված դրսի փողերի՝ տրանսֆերտների զուտ ներհոսքը նվազել է 16 միլիոն 236 հազար դրամով։
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ օգոստոսին ևս տրանսֆերտները շարունակել են անցած տարվա համեմատ նվազել։ Այսպիսով՝ այս տարվա ութ ամիսների արդյունքներով տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 429 միլիոն 510 հազար դոլար։ 2015 թվականի ութ ամիսների արդյունքներով՝ տրանսֆերտների ներհոսքը կազմել էր 549 միլիոն 530 հազար դոլար, իսկ 2014 թվականին՝ 836 միլիոն 905 հազար դոլար։ Հավելենք, որ անցած տարվա համեմատ տրանսֆերտների զուտ ներհոսքը նվազել է 120 միլիոն 20 հազար դոլարով, իսկ նախորդ՝ 2014 թվականի ութ ամիսների համեմատ անկումը կազմել է 407 միլիոն 395 հազար դոլար»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2283 դիտում
09:28 01-11-2016
Սեպտեմբերին ևս տրանսֆերտները շարունակել են անցած տարվա համեմատ նվազել. «Ժողովուրդ»
5076 դիտում
09:29 02-06-2017
Քաղաքապետարանը 300 հազար դրամով բազկաթոռ է գնել, 292 հազար դրամով՝ առյուծի բրոնզե 4 արձանիկներ․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2323 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»