211652_close_icon

Սեպտեմբերին ևս տրանսֆերտները շարունակել են անցած տարվա համեմատ նվազել. «Ժողովուրդ»

views-count2382 դիտում article-date 09:28 01-11-2016
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ին պաշտոնական փաստթղթերից հայտնի դարձավ, որ այս տարվա սեպտեմբերին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 66 մլն 630 հազար դոլար։ Այսինքն՝ այսքան գումար են «դրսից», (հիմնականում ԱՄՆ-ից, ՌԴ-ից) ուղարկել Հայաստան, որը 39 մլն 888 հազար դոլարով պակաս է նախորդ տարվա համեմատ։ Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ սեպտեմբերին ևս տրանսֆերտները շարունակել են անցած տարվա համեմատ նվազել։ Նշենք, որ այս տարվա 9 ամիսների արդյունքներով՝ տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 496 մլն 140 հազար դոլար։ Մինչդեռ 2015 թվականի 9 ամիսների արդյունքներով՝ տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել էր 656 մլն 48 հազար դոլար։ Իսկ 2014 թվականի 9 ամիսներին գրեթե կրկնակի ավել էր՝ 963 մլն 993 հազար դոլար։ Ստացվում է, որ այս տարվա 9 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ տրանսֆերտների զուտ ներհոսքը նվազել է 159 մլն 908 հազար դոլարով 2014 թվականի 9 ամիսների նկատմամբ նվազումը կազմել է 467 մլն 853 հազար դոլար»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր