Մարկ Հյուզ. «Մանչեսթեր Յունայթեդի» այս խաղացողների մոտ հաղթողի հոգեբանություն չկա
«Սթոք Սիթիի» գլխավոր մարզիչ Մարկ Հյուզը ԱՊԼ-ի 7-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից առաջ կարծիք է հայտնել մրցակցի մասին: Նշենք, որ Հյուզը 2 անգամ «ՄՅՈւ»-ի կազմում դարձել է Անգլիայի չեմպիոն:
«Ես խաղում էի այն «Մանչեսթերում», որը ամեն տարի պայքարում էր Անգլիայի չեմպիոնի տիտղոսի համար: Այն թիմում հոգեբանական առաջադրանք կար. թիմը պարտավոր է ամեն խաղում հաղթել:
«Ես վստահ չեմ, որ «ՄՅՈւ»-ի ներկայիս կազմը ունի հաղթողի այդ հոգեբանությունը: Չնայած, անկասկած, դրա համար ունի բոլոր նախադրյալները», ասել է Հյուզը: