211652_close_icon
views-count3136 դիտում article-date 14:34 26-12-2015

Լուի Վան Գալը տեղի տվեց «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողների պահանջներին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը խաղացողների պահանջով մեղմել է կարգապահությունը թիմում: Փոփոխությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 25-ին: Վան Գալը ֆուտբոլիստներին թույլատրել է ավելի ազատ արտահայտվել, թույլատրել է նաև ամանորյա տոների ժամանակ ինքնուրույն ընտրել մարզումների ժամանակացույցը: Բացի այդ, Վան Գալը կմեղմացնի մարզումների ժամանակ խաղացողների ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Նմանատիպ նյութեր