211652_close_icon

Նոր տեսախցիկներ՝ «Զվարթնոց» օդանավակայանի «Ժամանում» և «Մեկնում» սրահների դիմաց

views-count4598 դիտում article-date 21:36 30-09-2016
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի և տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2016 թ. հոկտեմբերի 10-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված տեսախցիկները. - Էջմիածնի խճուղի- Ի. Գասպարյան փողոցների խաչմերուկ («Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկ), - «Զվարթնոց» օդանավակայանի «Ժամանում» և «Մեկնում» սրահների դիմացի ճանապարհահատվածներ: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Նմանատիպ նյութեր