211652_close_icon
views-count1362 դիտում article-date 13:32 07-02-2014

Իսրայելում ուղղափառ հրեաները ցույց են կազմակերպել պարտադիր զինծառայության դեմ

Յերուսաղեմում հազարավոր ծայրահեղ ուղղափառ ցուցարարներ պարտադիր զինծառայության դեմ բողոքի ակցիա են կազմակերպել: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն: Ցույցի ընթացքում մոտ 3000 մասնակիցներ փակել են Երուսաղեմի, Թել Ավիվի արվարձանային ճանապարհները: Ցուցարարների հետ բախումների ընթացքում ոստիկանները ջրցան են կիրառել: Բողոքի ակցիայի ընթացքում կարգը խախտելու համար մոտ 30 մարդ է ձերբակալվել: Տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում:

Նմանատիպ նյութեր