211652_close_icon

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում

views-count1921 դիտում article-date 16:25 30-09-2016
Սեպտեմբերի 28-ին Բրյուսելում՝ Բելգիայի Թագավորական Ակադեմիայի պալատում, կայացավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որը կազմակերպվել էր ԵՄ-ում ՀՀ առաքելության, Բելգիայում ՀՀ դեսպանության և ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցչության կողմից: Միջոցառմանը մասնակցեցին Եվրոպական Խորհրդարանի, Եվրոպական Հանձնաժողովի անդամներ, Բելգիայի խորհրդարանի և կառավարության բարձրաստիճան անդամներ, Արտաքին գործերի եվրոպական ծառայության, Բելգիայի արտաքին գործերի նախարարության և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակույթի և արվեստի գործիչներ, գործարարներ, հայ եկեղեցական և համայնքային կառույցների ղեկավարներ, հայ համայնքի անդամներ։ Իր ողջույնի խոսքում ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Բելգիայում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն ընդգծեց, որ չնայած առկա մարտահրավերներին և դժվարություններին՝ Հայաստանն անկախության 25 տարիների ընթացքում արձանագրեց մեծ ձեռքբերումներ և հաջողությամբ կայացավ՝ որպես անկախ և ժողովրդավարական երկիր: Դեսպանն անրադարձավ պետականության հետագա ամրապնդման ուղղությամբ իրականացվող և նախանշված քայլերին, խոսեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացման և հայ-բելգիական աճող փոխգործակցության մասին:

Նմանատիպ նյութեր