Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում սեպտեմբերի 30-ին
1791 թ. – տեղի ունեցավ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի առաջնախաղը:
1915 թ. – Ուռհայի ինքնապաշտպանության ժամանակ թուրքական զինված ուժերը հարձակվեցին հայկական թաղամասի վրա և մոտ 400 զոհ տալով՝ նահանջեցին:
1930 թ. – ծնվել է Սվետլանա Գրիգորյանը, թատրոնի հայ ճանաչված դերասանուհի (մահ. 2004 թ.):
1934 թ. – ծնվել է Հենրիկ Մալյանը, հայ ճանաչված կինոռեժիսոր, սցենարիստ (մահ. 1988 թ.):
1975 թ. – հայտնաբերվեց Յուպիտերի արբանյակ Ֆեմիստոն:
1985 թ. – մահացել է Բենիամին Մարգարյանը, հայ խորհրդային աստղագետ, Միջազգային աստղագիտական միության «Գալակտիկաներ» հանձնաժողովի նախագահ (ծն. 1913 թ.):
1991 թ. – սկսած նշվում է թարգմանչի միջազգային օրը:
2005 թ. – դանիական թերթերից մեկում տպագրվեց իսլամ կրոնի հիմնադիր Մուհամմադ մարգարեի ծաղրանկարներ, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց մահմեդական աշխարհում: