Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 474.57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.54 դրամով:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 532.14 դրամ (աճել է 0.56 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 616.70 դրամ (աճել է 0.75 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.51 դրամ (աճել է 0.10 դրամով):