ԱՄՆ-ն ու ՌԴ-ն՝ Bloomberg-ի առողջապահության համակարգի վարկանշային աղյուսակի վերջին հորիզոնականներում
Bloօmberg-ը ներկայացրել է իր կողմից կազմված առողջապահական համակարգերի վարկանշային աղյուսակը։
Ըստ այդ աղյուսակի՝ ցածր արդյունավետությամբ են աչքի ընկել այնպիսի պետություններ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները և Ռուսաստանի Դաշնությունը։
Ցանկը կազմելիս հաշվի են առնվել երկրներում մարդու կյանքի միջին տևողությունը, ինչպես նաև առողջապահության ոլորտի ծախսերը։
Այսպես, Ռուսաստանում կյանքի միջին՝ 70,4 տարի տևողության դեպքում ՀՆԱ-ն կազմում է 7,1 %, իսկ ԱՄՆ-ում՝ 79 տարի տևողության դեպքում՝ 17,1 %։ ԱՄՆ-ն 55 երկրների մեջ հայտնվել է ցանկի 50-րդ հորիզոնականում, Ռուսաստանը՝ ամենավերջին՝ 55-րդում։ Ադրբեջանը հայտնվել է 53-րդ տեղում։ Հայաստանի անունը ընդհանրապես չկա ցանկում։
[img]/ups/images/0217361001475134301656983.png[/img]