211652_close_icon
views-count1001 դիտում article-date 13:37 29-09-2016

Նավթի համաշխարհային գները նվազել են

Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գնանկում է արձանագրվել, այդ են վկայում տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։ Այսօր առավոտյան Նյու Յորքի NYMEX սակարանում WTI տեխասյան թեթև նավթի նոյեմբերյան մատակարարումների արժեքն ընկել է 0.11 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 47 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures սակարանում Brent էտալոն նավթի նոյեմբերյան մատակարարումների արժեքն ընկել է 0.45 ԱՄՆ դոլարով և 1 բարելի դիմաց կազմել 49,02 ԱՄՆ դոլար։ Հիշեցնենք, որ նախօրեին Ալժիրում տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպմանը OPEC-ի անդամ երկրների ներկայացուցիչները երկար քննարկումների արդյունքում որոշել են նավթի արդյունահանման ծավալները կրճատել՝ հասղնելով օրական 32.5-33 մլն բարելի։

Նմանատիպ նյութեր