Չինական պատի մոտ կկառուցվի ճեպընթաց գնացքների ամենախորը կայարանը
Չինաստանի իշխանությունները ծրագրում են հայտնի չինական պատի մոտ կառուցել աշխարոհւմ ամենախորը գնացքի կայարանը, որը նախատեսված կլինի միայն ճեպընթացների համար, գրում է Renming Ribao-ն։
Նախատեսվում է կայարանի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնել մինչև 2019 թվականը։ Այն կկառուցվի պատի Բադալին հատվածի մոտ ը կդառնա Պեկին-Չժանցզյակոու երթուղու մի մասը։
Մասնագետները նշել են, որ կայարանը կգտնվի 102 մետր խորության վրա, իսկ ստորգետնյա շինությունների հրապարակը կկազմի 35 հազար քմ, ինչը հավասար է 5 ստանդարտ ֆուտբոլային դաշտերի չափերին։
Շինարարությունը վստահված է China Railway ընկերությանը, որի ին-եներական խմբի ղեկավար Չեն Բինի խոսքով՝ կայարանը կունենա 3 հարկ, իսկ շարժասանդուղքի բարձրությունը կհասնի մինչև 62 մետրի։