211652_close_icon
views-count1929 դիտում article-date 12:32 29-09-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում սեպտեմբերի 29-ին

1571 թ. – ծնվել է Կարավաջոն, Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծ գեղանկարիչ (մահ. 1610 թ.): 1901 թ. – ծնվել է Էնրիկո Ֆերմին, իտալացի նշանավոր ֆիզիկոս, մաթեմատիկոս (մահ. 1954 թ.): 1911 թ. – սկսվեց իտալա-թուրքական պատերազմը: 1929 թ. – մահացել է Հովհաննես Հովհաննիսյանը, հայ բանաստեղծ (ծն. 1864 թ.): 1936 թ. – ծնվել է Սիլվիո Բերլուսկոնին, իտալացի ճանաչված գործարար, քաղաքական գործիչ: 1951 թ. – մահացել է Հայկ Գյուլիքևխյանը, հայ գրականագետ, փիլիսոփա (ծն. 1886 թ.): 1954 թ. – Փարիզում ստեղծվեց Ատոմային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը: 1957 թ. – Չելյաբինսկի մարզի Օզյորսկ ավանի «Մայակ» գործարանում տեղի ունեցավ ատոմային վթար: 1976 թ. – ծնվել է Անդրեյ Շևչենկոն, ուկրաինացի ճանաչված ֆուտբոլիստ:

Նմանատիպ նյութեր