211652_close_icon
views-count25364 դիտում article-date 23:18 28-09-2016

Ավտովթար Երևանում. բախվել են Audi-ն և Nissan-ը, իսկ քիչ հետո, նույն տեղում՝ հետաքրքրասերների Toyota-ն ու Mercedes-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Ուլնեցի և Դավիթ Անհաղթ փողոցների խաչմերուկում բախվել են Audi մակնիշի 34 UM 391 համարանիշի և Nissan մակնիշի 34 MN 811 համարանիշի ավտոմեքենաները, իսկ քիչ հետո, նույն վայրում բախվել են նաև Mercedes մակնիշի 35 CQ 908 համարանիշի և Toyota մակնիշի 35 AF 351 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Արտյոմ Համզոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երկրորդ վթարի պատճառը եղել է այն, որ վարորդների ուշադրությունը ուղղված է եղել վթարված մեքենաների շուրջ կատարվող իրադարձություններին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր