Ռոնալդուի կեղտոտ արարքը վրիպել է մրցավարի ուշադրությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Բորուսիա» (Դորտմունդ)-«Ռեալ» հանդիպման (2:2) ժամանակ մադրիդցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն աչքի է ընկել կեղտոտ արարքով, որը մրցավարը չի նկատել, հակառակ դեպքում պորտուգալացին կարող էր կարմիր քարտի արժանանալ:
Խաղային դրվագներից մեկում Ռոնալդուն թիկունքից ոտքով հարվածել է «Բորուսիայի» պաշտպան Մարսել Շմելցերին, որը, սակայն` ուշադրություն չդարձնելով, շարունակել է խաղը: