211652_close_icon

Ֆրանսիացի խորհրդարանականն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

views-count1903 դիտում article-date 20:36 28-09-2016
Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ Հայաստան- Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը: Այնուհետեւ նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտում եւ ծանոթացել ցուցանմուշներին: Ֆրանսուա Ռոշբլուանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում, եղեւնի տնկել Հիշողության պուրակում: «Ես ամեն անգամ հուզվում եմ՝ այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Կուզենայի հատուկ շեշտել, որ այս ծառը ոչ միայն իմ անունից է տնկված, այլեւ Ֆրանսիայի բոլոր այն պատգամավորների, ովքեր կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող օրենքի նախագծին»,- ասել է պարոն Ռոշբլուանը եւ կարեւորել Հայոց ցեղասպանության եւ առհասարակ բոլոր ցեղասպանությունների դատապարտումը:

Նմանատիպ նյութեր