ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին ջանքեր չխնայել Սիրիայի հրադադարը վերականգնելու համար
ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին քայլեր ձեռնարկել՝ Սիրիայում հրադադարի ռեժիմը վերականգնելու, ինչպես նաև ՄԱԿ-ի հովանավորության ներքո բանակցությունները վերականգնելու համար, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը, հաղորդում է Ria Novosti-ն։
«Հալեպի վրա հարձակումը բոլորիս է ցնցել, բռնությունն ու հարձակումները հումանիտար ավտոշարասյան վրա բացառապես անընդունելի են՝ բարոյական տեսանկյունից և հանդիսանում են միջազգային իրավունքի բաց խախտում»,-Բրատիսլավայում ունեցած իր ելույթի ժամանակ ասել է Սթոլթենբերգը։
Նա հավելել է, որ միանում է Հալեպում հումանիտար իրավիճակին կայունացման համար Ռուսաստանին ուղղված բոլոր կոչերին՝ քայլեր ձեռնարկել հրադադարը վերականգնելու, Հալեպ հումանիտար օգնության անցումը ապահովելու և ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցությունները վերականգնելու ուղղությամբ։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան հասնելու է նրան, որպեսզի պարզեն սեպտեմբերի 19-ին Հալեպում ՄԱԿ-ի ու Կարմիր մահիկի հումանիտար օգնության ավտոշարասյան գնդակոծման հեղինակներին։