211652_close_icon
views-count8543 դիտում article-date 16:20 22-09-2018

ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել զորքերը Վրաստանից․ Ռոուզ Գոթեմյոլեր

ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել զորքերը Վրաստանից: Այս մասին Թբիլիսիում Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Դոնդուայի հետ համատեղ ասուիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերը։ Հաղորդում է [url=http://www.aliq.ge/nato-n-koch-e-anum-rusastanin-durs-berel-zorkhereh-vrastanic-gothemyoler/]aliq.ge[/url]-ն։ Նա ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Վրաստանի փոխարտգործնախարարի հետ հանդիպումը անվանելով փայլուն, Գոթեմյոլերն ընդգծել է, որ Վրաստանը պետք է շարունակի սկսած բարեփոխումները: «Ինձ համար մեծ պատիվ է կրկին վերադառնալ Թբիլիսի: ՆԱՏՕ-Վրաստան հարաբերություններն այսօր լավագույն դիրքերում են: Հուլիսյան գագաթնաժողովում անդամ երկրների առաջնորդները հաստատեցին, որ Վրաստանը դառնալու է դաշինքի անդամ: Դուք հասել եք բարեփոխումների, տնտեսական զարգացման, ավելի շատ անվտանգության, պաշտպանական հաստատությունների և զինված ուժերի արդիականացման զգալի արդյունքների»,- ասել է Գոթեմյոլերը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մամլո ասուլիսում կարևորել է նաև Վրաստանի հետ ռազմածովային համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր