3130 դիտում
09:26 28-09-2016
Միջազգային ֆինանսական դոնորները Հայաստանի իշխանությունների առաջ պայման են դրել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, միջազգային ֆինանսական դոնոր կազմակերպությունները Հայաստանի իշխանությունների առաջ պայման են դրել՝ յուրաքանչյուր տարի պետք է հարկային եկամուտները մոտ 60-70 միլիարդ դոլարով ավելացնել։ Միայն այդ դեպքում մեր երկրին վճարունակ կհամարեն ու նոր վարկեր կտրամադրեն։
Դրա համար էլ ՀՀ իշխանությունները Հարկային նոր օրենսգրքով հարկային բեռի ավելացում են նախատեսում։ Նշենք, որ Հարկային նոր օրենսգրքի նախագիծը, թեև ընդգրկված է կառավարության հրավիրած ԱԺ այս արտահերթ նստաշրջանի օրակարգում, բայց փոփոխված տարբերակը դեռ խորհրդարան չի հասել։
Մեր տեղեկություններով, այն նախօրեին գտնվում էր նախագահականում, որտեղ Սերժ Սարգսյանի համաձայնությունը ստանալուց հետո նոր ԱԺ կուղարկվի։ Եվ երեկ որևէ պատգամավոր տեղյակ չէր, թե ինչ փոփոխություններ են կատարվել այդ օրինագծում, քանի որ կառավարությունում դրա քննարկումներն անցել են գաղտնի պայմաններում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2249 դիտում
10:11 09-09-2021
Գյումրու քաղաքապետի ՔՊ թեկնածուն իշխանությունների առջև պայման է դրել. «Ժողովուրդ»
2760 դիտում
09:34 07-06-2016
Ռուսաստանը Հայաստանի առջև պայման է դրել. «Հայկական ժամանակ»
2216 դիտում
15:06 14-07-2015
Նաիրիտցիներին խոստացված աշխատավարձը վճարելուց առաջ պայման են դրել
Այս բաժնից
1654 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1285 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»