1167 դիտում
17:34 27-09-2016
Լևոն Մկրտչյանն ընդունել է եզդիական համայնքի ներկայացուցիչներին
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ:
Համայնքի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են եզդիական համայնքի մտահոգություններն ու առաջարկությունները՝ ազգային փոքրամասնություններ ունեցող ՀՀ դպրոցներում եզդիերենի ուսուցման և մայրենի լեզվի դասագրքերի հրատարակման վերաբերյալ: Նախարարը խոստացել է բարձրացված բոլոր հարցերը քննարկել ու տալ համաձայնեցված լուծումներ:
" Մենք Հայաստանում ապրող եզդիներին չենք դիտարկում սոսկ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, մենք եզդի ժողովրդի հետ քայլել ենք պատմության նույն ճանապարհով, և այդ երթը շարունակվում է",- իր խոսքում նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնությունների երեխաներն իրավունք ունեն դպրոցում մայրենի լեզու սովորել:
Հանդիպման ընթացքում նշվել է, որ ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտում կազմակերպվել է ազգային փոքրամասնությունների, մասնավորապես եզդիերենի ուսուցիչների վերապատրաստում: Ընդառաջելով Հայաստանի եզդիների միության առաջարկությանը՝ Լևոն Մկրտչյանը խոստացել է համայնքի ներկայացուցչին ընդգրկել ՀՀ ԿԳ նախարարին կից հանրային խորհրդի կազմում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպում կազմակերպել նախարարի, նախարարության մասնագետների և եզդի ուսուցիչների հետ՝ քննարկելու կրթության բովանդակային խնդիրները:
Նմանատիպ նյութեր
760 դիտում
16:16 27-03-2015
Է. Շարմազանովն ընդունել է եզդիական համայնքի ներկայացուցիչներին
1000 դիտում
15:41 03-04-2015
ԲՀԿ-ում ընդունեցին եզդիական համայնքի ներկայացուցիչներին
3924 դիտում
15:51 19-04-2017
Էդուարդ Շարմազանովն այցելել է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին եւ շնորհավորել նրանց Նոր տարին
Այս բաժնից
892 դիտում
11:26 12-01-2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
673 դիտում
10:54 12-01-2025
Իրանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հնդկաստանի հակաթուրքական պոտենցիալն օգտագործելը կարևոր է․ «ՀայաՔվե»
835 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան