763 դիտում
16:16 27-03-2015
Է. Շարմազանովն ընդունել է եզդիական համայնքի ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հրավերով մարտի 27-ին Ազգային ժողով էին այցելել Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչներ Ազիզ Թամոյանը, Բորիս Թամոյանը, Համլետ Սմոյանը, Զուզան Խուբոյանը, Ռուստամ Բաքոյանը, Մամե Ամիրյանը, Գառնիկ Ասատրյանը, Ռզգան Շամոյանը, Ամո Շարոյանը, Խդր Թամոյանը եւ Ռաշիդ Շամոյանը:
Հանդիպման թեման տարբեր ազգերի նկատմամբ իրականացված ոճրագործությունների դատապարտման հարցն էր:
ԱԺ փոխնախագահը մեկ անգամ եւս դատապարտել է ամիսներ առաջ Հյուսիսային Իրաքում եզդիների նկատմամբ իրականացված բռնությունները եւ հիշեցրել, որ այդ մասին իր ելույթում ՄԱԿ-ի բարձր ամբիոնից խոսել եւ տեղի ունեցած բռնությունները դատապարտել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանդիպմանը, մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում ՀՀ Ազգային ժողովում կազմակերպել Հյուսիսային Իրաքում եզդիների նկատմամբ իրականացված բռնությունները պատկերող վավերագրերի, հոդվածների եւ լուսանկարների ցուցադրություն: Միաժամանակ տեղի կունենա գրքի շնորհանդես, որի տպագրությունն իրականացվել է շնորհիվ ՀՀ Նախագահի կողմից տրված դրամաշնորհի: Նշենք, որ գիրքը փաստարկված ներկայացնում է Հյուսիսային Իրաքում ամիսներ առաջ տեղի ունեցած բռնությունները:
Քննարկվել է նաեւ Օսմանյան Թուրքիայում եզդիների նկատմամբ իրականացված բռնությունների վերաբերյալ հարցը: ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ առաջիկա հուլիսին Երեւանում տեղի է ունենալու «Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի» նիստը: Նա եզդիական համայնքի անդամներին առաջարկել է ունեցած փաստերը ներկայացնել այդ կառույցի քննարկմանը:
Հյուրերից Բորիս Թամոյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, տեղեկացրել է, որ այսօր արդեն հավաքված են բազմաթիվ փաստավավերագրական նյութեր, որոնք ներկայացնում են Օսմանյան կայսրությունում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված բռնությունները:
ԱԺ փոխնախագահն առաջարկել է ստեղծել խումբ, որը կշարունակի հավաքել նյութեր եւ կներկայացնի «Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիային»:
Նմանատիպ նյութեր
3924 դիտում
15:51 19-04-2017
Էդուարդ Շարմազանովն այցելել է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին եւ շնորհավորել նրանց Նոր տարին
1167 դիտում
17:34 27-09-2016
Լևոն Մկրտչյանն ընդունել է եզդիական համայնքի ներկայացուցիչներին
1000 դիտում
15:41 03-04-2015
ԲՀԿ-ում ընդունեցին եզդիական համայնքի ներկայացուցիչներին
Այս բաժնից
670 դիտում
12:59 12-01-2025
ԱԺ պատվիրակություն կմեկնի Ստրասբուրգ
898 դիտում
11:26 12-01-2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
676 դիտում
10:54 12-01-2025
Իրանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հնդկաստանի հակաթուրքական պոտենցիալն օգտագործելը կարևոր է․ «ՀայաՔվե»