211652_close_icon
views-count1551 դիտում article-date 23:04 22-04-2016

Երիտասարդ ՀՀԿ-ականների մասնակցությամբ սեմինարի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Ղարաբաղյան հարցին

Ապրիլի 22-ին ԵՊՀ գլխավոր մասնաշենքում երիտասարդ ՀՀԿ-ականները հանդիպում ունեցան Բունդեսթագի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դր. Քրիստոֆ Բերգների հետ: Հանդիպումը կազմակերպվել էր գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից: Թեման <<Հայաստանը և արևելյան գործընկերության ապագան>> էր: Հանդիպման ընթացքում Բունդեսթագի պատգամավորը խոսեց Արևելյան գործընկերության, Հայաստանի անդամակցության կարևորության, համընդհանուր խնդիրների, համագործակցության հնարավորությունների ու հեռանկարների և Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մասին: Խոսվեց նաև Ղարաբաղյան խնդրի, վերջերս տեղի ունեցած ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի մասին: Այս և այլ հարցերի շուրջ պատգամավորը ներկայացրեց միջազգային հանրության և մասնավորապես իր պատկերացումներն ու տեսակետը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հայ-ռուսական հարաբերություններին, քննարկվեց վերջինիս դերն ու նշանակությունը: Հաջորդիվ երիտասարդները հյուրին ուղղեցին իրենց հարցերը` առաջիկայում Բունդեսթագում Ցեղասպանության մասին բանաձևի քննարկման և դրա հետ կապված ակնկալիքների, Ադրբեջանի դեմ սահմանափակումների կիրառման հնարավոր մեխանիզմների և խաղաղության հաստատման գործում միջնորդական առաքելության դերի վերաբերյալ: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն[/b]

Նմանատիպ նյութեր