1768 դիտում
17:17 01-02-2014
Երիտասարդ ՀՀԿ-ականների «Երկխոսություն. երիտասարդությունը՝ հանուն փոփոխությունների» ծրագիրը ճանաչվել է լավագույնը
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները հունվարի 20-24-ը Թբիլիսիում մասնակցել են «Կոնրադ Ադենաուեր» գերմանական հիմնադրամի կողմից կազմակերպված «All tomorrow's parties» («Ապագայի բոլոր կուսակցությունները») խորագրով ծրագրին։ Հայ երիտասարդներից բացի, ծրագրին մասնակցել են նաև երիտասարդ քաղաքական գործիչներ Ադրբեջանից և Վրաստանից:
Ծրագրում անդրադարձ է եղել Հարավային Կովկասում կուսակցական համակարգի առանձնահատկություններին, ինչպես նաև՝ Գերմանիայում կուսակցությունների համակարգմանն ու գործունեությանը։
Գործնական աշխատանքների ժամանակ մասնակիցներն օգտագործել են ամառային սեմինարին ձեռք բերած իրենց գիտելիքները և ներկայացրել հատուկ պատրաստված նախագծեր։ Հանձնաժողովը, որի կազմի մեջ մտնում էին Ազատության, ժողովրդավարության և զարգացման կովսկասյան ինստիտուտի, Վրաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության, Վրաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանատան ներկայացուցիչներ, հաղթանակը շնորհել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ Տաթև Խոսրոևայի, Հայկ Մամիջանյանի և Գրիշա Ամիրխանյանի ներկայացրած «Dialogue. Youth for change» («Երկխոսություն. երիտասարդությունը՝ հանուն փոփոխությունների») ծրագրին։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով սեմինարին, նշեց, որ ծրագրի ընթացքում ադրբեջանցի երիտասարդները հատկապես նշում էին իրենց երկրում ժողովրդավարության պակասը և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները։ Եվ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներն այդ համատեքստում շահեկան դիրքերում էին։ «Քննարկումների ընթացքում իրականացվեցին սիմուլյացիոն խաղեր, որոնք կոչված էին տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման նոր ուղիների ստեղծմանը: Դասընթացների ժամանակ տրամադրվում էին գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են ապագա քաղաքական գործիչների կուսակցական աշխատանքի համար։ Կարևորվում էր թիմային առաջնորդության ինստիտուտի զարգացումը։ Հանրապետական կուսակցության պատվիրակությունը ներկայացավ որպես ԵԺԿ քաղաքական ընտանիքի լիիրավ անդամ՝ նախաձեռնելով հնարավորինս բաց և արդյունավետ քննարկումներ Հարավային Կովկասում ԵՄ դերակատարության և Հարավային Կովկասում առկա տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1527 դիտում
17:53 17-03-2014
Երիտասարդ ՀՀԿ-ականների բնապահպանական ծրագիրը՝ Թռչկանի ջրվեժի տարածքում
2294 դիտում
13:11 26-09-2016
Երիտասարդ ՀՀԿ-ականների մասնակցությամբ Ծաղկաձորում անցկացվեց «Հայկական առաջնորդության ակադեմիա» եռօրյա ծրագիրը
Այս բաժնից
751 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
775 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»