Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում սեպտեմբերի 26-ին
1580 թ. – անգլիացի ծովագնաց Ֆրենսիս Դրեյքը ավարտեց իր շուրջերկրյա ճանապարհորդությունը:
1869 թ. – ծնվել է Կոմիտասը, հայ աշխարհահռչակ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր, հայ երգարվեստի մեծագույն երախտավոր (մահ. 1935 թ.)։
1888 թ. – ծնվել է Թոմաս Սթեռնս Էլիոթը, անգլո-ամերիկյան բանաստեղծ, արվեստի տեսաբան, մշակույթի պատմաբան (մահ. 1965 թ.):
1890 թ. – ծնվել է Լեոն Մելիքսեթ-Բեկը, հայ աղբյուրագետ, հնագետ, բանասեր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (մահ. 1968 թ.):
1895 թ. – Տրապիզոնում Աբդուլ Համիդ Բ սուլթանի կողմից կազմակերպվեց հայ բնակչության ջարդեր:
1918 թ. – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ անգլո-ֆրանսիական ու ամերիկյան զորքերն անցան ընդհանուր հարձակման և գերմանական ուժերին ստիպեցին հեռանալ Ֆրանսիայի տարածքից:
1945 թ. – մահացել է Բելա Բարտոկը, հունգարացի երգահան, դաշնակահար և երաժշտագետ-ֆոլկլորիստ (ծն. 1881 թ.):
1959 թ. – Երևանում տեղի ունեցավ 01-99 ֆիլմի պրեմիերան. գլխավոր դերերում` Մհեր Մկրտչյան, Մուրադ Կոստանյան, Արման Կոթիկյան և այլք:
1967 թ. – ծնվել է Պարունակ Զելվեյանը, հայ բժիշկ, գիտնական:
2003 թ. – փակվեց Նուպեդիա ինտերնետային հանրագիտարանը, այդ կայքն համարվում է Վիքիպեդիայի նախորդ: