Չինաստանում ձին պատճառ է դարձել մեծ ավտովթարի. զոհվել է 12 մարդ
Առնվազն 12 մարդ է մահացել Չինաստանում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով, հաղորդում է The China Morning Post-ը։
Ըստ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել Յակեշի քաղաքի մոտակայքում այն բանից հետո, երբ ճանապարհին ձի է հայտնվել։ Այդ ընթացքում ճանապարհով երթևեկող բեռնատարը փորձել է խույս տալ ձիու հետ բախումից, սակայն բեռնատարին է բախվել ուղևորատար ավտոբուսը։
Վթարի հետևանքով զոհվել են ավտոբուսի ուղևորներից 12-ը, ևս 28 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից 5-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։