Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում սեպտեմբերի 24-ին
622 թ. – իսլամական երկրներում նշում են Մուհամմադ մարգարեի Մեքքայից Մեդինա տեղափոխվելու օրը՝ Հիջրա։
1852 թ. – տեղի ունեցավ դիրիժաբլով առաջին թռիչքը։
1896 թ. – ծնվել է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը, ամերիկացի նշանավոր գրող (մահ. 1940 թ.)։
1916 թ. – Հովհաննես Այվազովսկու թոռ օդաչու Կոնստանտին Արցեուլովը պատմության մեջ առաջին անգամ ինքնաթիռով ոլորապտույտ կատարեց։
1940 թ. – ծնվել է Արիկ Ալեքսանյանը, հայ ֆիզիկոս (մահ. 2006 թ.)։
1941 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ը միացավ Ատլանտյան խարտիային։
1948 թ. – ստեղծվեց Հոնդա ընկերությունը։
1960 թ. – ԱՄՆ-ում ջուր իջեցվեց առաջին ատոմային սուզանավը՝ «USS Enterprise (CVN-65)»-ը։
1996 թ. – Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայում ստորագրման համար բացվեց Ատոմային փորձարկումների արգելման մասին համաձայնագիրը։