Գողությունը բացահայտվեց
Սեպտեմբերի 23-ին ժամը 09:30-ին Ստեփանակերտ քաղաքի Տեր-Գաբրիելյան փողոցի N տան բնակիչ 1990թ. ծնված Ս. Մ-ն դիմել է այն մասին, որ նույն օրը ժամը 03:00-ից մինչև 07:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը մեխանիկական ներգործությամբ բացել է իր մոր` 1957թ. ծնված Կ. Մ-ին(անհատ ձեռնարկատեր) պատկանող Տերտերյան փողոցում տեղակայված խանութի մուտքի դուռը և հափշտակել 80 000 մետաղադրամ, 45 հատ լիցքավորման քարտ և տարբեր տեսակի ծխախոտներ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված գողությունը կատարել են Շուշի քաղաքի Ղազանչեցոց փողոցի N տան բնակիչ 1997թ. ծնված Ա. Ա-ն և Երևան քաղաքի բնակիչ 1996թ. ծնված Ա. Ս-ն:
Գողոնն առգրավված է: