slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կայացավ Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին մենագրության շնորհանդեսը
211652_close_icon

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կայացավ Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին մենագրության շնորհանդեսը

views-count1346 դիտում article-date 16:37 24-09-2016
Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀ Պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում գործող ԲՈՀ-ի 056 «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» Մասնագիտական խորհրդի և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Գիտական խորհրդի համատեղ նիստ, որի օրակարգում Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական- վերլուծաբան, պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Իսրայելյանի «Թուրքիայի արտաքին քաղաքականության առանձնահատկություններն Արդարություն և զարգացում կուսակցության կառավարման տասնամյակում (2002-2012 թթ.)» վերնագրով մենագրության շնորհանդեսը: Նիստը վարում էր ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Նա նշեց, որ ՊՆ ՊԱՀՀ-ի երիտասարդ գիտնական-վերլուծաբանները, միջազգային հեղինակավոր հետազոտական համալսարանների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, նրանց փորձի ուսումնասիրմամբ և դրա՝ Հայաստանում տեղայնացմամբ, ջանում են զարգացնել ու բարձրացնել մեզանում անվտանգային խնդիրների հետազոտության մակարդակը՝ ի նպաստ պետության անվտանգության ամրապնդման: Այս համատեքստում նա բարձր գնահատեց Անդրանիկ Իսրայելյանի հետազոտական աշխատանքը՝ հարևան պետության արտաքին քաղաքականության ուսումնասիրման տեսանկյունից: Անդրանիկ Իսրայելյանի մենագրությունը ուսումնասիրում է Արդարություն և զարգացում կուսակցության կառավարման տասնամյակում Թուրքիայի արտաքին քաղաքականության տեսական հիմքերը և վերլուծում գործնական ուղղությունները: Մենագրությունն անդրադառնում է նաև տարբեր ուղղություններով Թուրքիայի արտաքին քաղաքականության ազդեցությանը Հայաստանի Հանրապետության և հայության շահերի վրա: Աշխատանքը նախատեսված է պատմաբանների, միջազգայնագետների, դիվանագետների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակների համար: Նիստի ընթացքում ելույթներով հանդես եկան ՊԱՀՀ-ի պետի գիտության գծով տեղակալ-ԱՌՀԻ- ի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը, ՊԱՀՀ-ի Գիտխորհրդի և 056 Մասնագիտական խորհրդի այլ անդամներ: Նրանք, կարևորելով Անդրանիկ Իսրայելյանի մենագրությունը, մաղթեցին նրան նոր հաջողություններ իր հետագա գիտական աշխատանքում:

Նմանատիպ նյութեր