211652_close_icon
views-count785 դիտում article-date 16:24 24-09-2016

Խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել

Սեպտեմբերի 22-23-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես ` Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վահագնի թաղամասի թիվ 303 շենքի մոտակայքում՝ 100 քմ, Չարենցավան քաղաքի երկաթգծի կայարանի մոտակայքում՝ 200 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակի ձոր` «Արևիկ» հանգստյան գոտում՝ մոտ 600 քմ խոտածածկ տարածք, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Գարագաշի փողոցի թիվ 13 տան բակում՝ 50 հակ պահեստավորված անասնակեր: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր