Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն
Սեպտեմբերի 23-ին, ժամը 08.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Խարբերդի ամառանոցների 26-րդ փողոցի տներից մեկի բնակիչն ընկել է հատակին. բարձրացնելու և անկողնուն մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ն. Ս.-ին (ծնված 1936 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն, հոսպիտալացման կարիք չի առաջացել:
***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 02.32-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 37 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: