1860 դիտում
23:24 23-09-2016
ՀՀ ՊՆ-ում քննարկվել են ռազմավարական վերանայման գործընթացի հիմնական եզրահանգումները կյանքի կոչելու հարցերը
Սեպտեմբերի 19-ից 23-ը հերթական այցով Երևանում էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման արդյունքների իրագործմանն աջակցող ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը:
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպումներում խմբի անդամները քննարկել են պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի հիմնական եզրահանգումները կյանքի կոչելու և հաստատութենացնելու հարցերը, համաձայնեցվել են այս ուղղությամբ խորհրդատվական խմբի հետագա աջակցության կարիքները:
Այցի ընթացքում խորհրդատվական խումբը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրներին է ներկայացրել «Մարդկային ռեսուրսների կառավարումը և պրոֆեսիոնալ ռազմական կրթությունը» խորագրով բանախոսություն:
Ռազմավարական վերանայման եզրահանգումների իրագործմանն օժանդակող խորհրդատվական խմբի այցի արդյունքներն ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել խորհրդատվական խմբի աջակցությունը, նախանշվել են նաև հետագա ջանքների կենտրոնացման ուղղությունները:
Նմանատիպ նյութեր
45792 դիտում
17:42 15-01-2014
Անցկացվել է պաշտպանության ռազմավարական վերանայման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը
Այս բաժնից
1249 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1297 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով