211652_close_icon
views-count3713 դիտում article-date 15:28 23-09-2016

Արցախցի կույր շվիահարը օգնության կարիք ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախցի շվիահար Հակոբ Բաբայանը ծնվել է 1989 թվականին ԼՂՀ Ասկերանի շրջանի Խանաբադ գյուղում: Մանուկ հասակում, 1995 թվականին հորեղբոր տղաների հետ խաղալիս գտնում են կոտորակային ռումբ, իրենց թվում է, թե գնդակ է, ձեռքերում պայթում է, հորեղբոր որդիները մահանում են, իսկ Հակոբը մասամբ կորցնում է տեսողությունը: Երկու տարի հետո կորցնում է գրեթե ամբողջովին, և նրան տեղափոխում են Երևան, որտեղ էլ շարունակում է դպրոց գնալ՝ կույրերի համար նախատեսված, ստանում է նաև երաժշտական կրթություն: Շատ հետաքրքրված է լինում ազգային նվագարաններով, հատկապես նրան գերում է շվին: 2007 թվականի աշխարհում հայտնի ակնոցաբան Ալեն Միկլիի հրավերով մեկնում է համերգային ծրագրով Փարիզ: 2010 թվականին ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շվիի բաժին, պրոֆեսոր Սամվել Երկնափեշյանի դասարան: Մասնակցել է բազմաթիվ փառատոնների և համերգային ծրագրերի, գերված է Կոմիտասի ստեղծագործություններով: Աշխատում է Ասկերանի արվեստի դպրոցում: Հակոբը խնդրանքով դիմում է աշխարհի ողջ հայությանը՝ տեսնելու հնարավորությունը վերականգնելու հարցում իրեն օգնելու խնդրանքով: Այստեղի հետազոտման բժշկական թղթերն ուղարկել է Գերմանիայի մասնագիտական կլինիկա, որտեղից և ստացել է հրավեր՝ բուժման ակնկալիքով: Կուրսն արժե 20.000 եվրո: Արդշինինվեստբանկում Հակոբ Բաբայանի անունով բացվել են հաշվեհամարներ՝ 2478300238720000 ՀՀ դրամ; 2478300238720020 ԵՎՐՈ; 2478300238720010 ԱՄՆ, դոլար; 2478300238720030 ՌԴ ռուբլի; SWIFT:ASHBAM22 Ասկերանի շրջան գյուղ Խանաբադ: Հակոբ Բաբայանի հեռախոսահամարներն են՝ [b]+374 97 36 39 83, +374 55 67 39 83: [/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր