1013 դիտում
14:04 23-09-2016
Բելառուսում նույնպես նշել են Հայաստանի անկախության 25-ամյակը
Սեպտեմբերի 21-ին Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից կազմակերպվել էր ընդունելություն` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:
Միջոցառմանը ներկա էին Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկին, ԱԳ նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Եվդոչենկոն, Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, օտարերկրյա դիվանագետներ, հասարակական-քաղաքական ոլորտի ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ և այլ բարձրաստիճան հյուրեր:
Ելույթով հանդես եկավ Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, ով, մասնավորապես, ներկայացրեց Հայաստանի Հանրապետության 25-ամյա ուղին, պատմությունը և ձեռքբերումները: Դեսպան Խաչատրյանը բարձր գնահատեց հայ-բելառուսական հարաբերությունների ներկա մակարդակը, երկու երկրների քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը, համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում:
Բելառուսական կողմից ելույթ ունեցավ Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Եվդոչենկոն, ով շնորհավորեց անկախության 25-ամյակի կապակցությամբ ու նշեց, որ Հայաստանը այս տարիների ընթացքում մեծ ձեռքբերումներ է արձանագրել:
Հայ-բելառուսական հարաբերությունների համատեքստում փոխնախարարի Եվդոչենկոն առանձնահատուկ ընդգծեց բելառուսահայ համայնքի՝ երկու ժողովուրդների միջև ստեղծված բարեկամական կապերի ու Բելառուսի մշակույթի, գիտության և տնտեսության զարգացման գործում ունեցած կարևոր դերակատարությունը:
Միջոցառմանը կատարումներով հանդես եկան «Էրեբունի» պարային համույթը և հանրահայտ երգիչ Եղիազար Ֆարաշյանը:
[img]/ups/images/0778786001474612727545022.jpg[/img][img]/ups/images/0737542001474612725319993.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
2254 դիտում
10:05 26-07-2021
Տիխանովսկայան Նյու Յորքում հանրահավաքի ժամանակ նշել է, որ չի վախենում Բելառուսում ռուսական զորքի «գործարկումից»
7641 դիտում
17:12 08-06-2017
Հայաստանի առաջին հանրապետության100-ամյակը պարտավոր ենք պատշաճ մակարդակով նշել. պատմաբան
5589 դիտում
15:36 22-06-2017
Ստոկհոլմում նշել են Հայաստանի և Շվեդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
763 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
577 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1114 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ