7644 դիտում
17:12 08-06-2017
Հայաստանի առաջին հանրապետության100-ամյակը պարտավոր ենք պատշաճ մակարդակով նշել. պատմաբան
Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը պարտավոր ենք պատշաճ մակարդակով նշել, քանի որ այն մեր անկախության հիմքն է: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
«100-ամյակի տոնի նշմանն ընդառաջ ստեղծվել է պետական հանձնաժողով, որն արդեն իսկ սկսել է իր աշխատանքները: Կարծում եմ՝ ամեն բան պետք է արվի, որ այն նշվի համայն հայության շրջանում: Անկախությունից հետո առաջին հանրապետության մասին սկսեցին խոսել վառ գույներով, նաև ծայրահեղությունների մեջ ընկան»,- ասաց Մելքոնյանը:
Վերջինս շեշտեց, որ անկախությունը ձեռք է բերվել մայիսյան հերոսամարտերի շնորհիվ: Պատմաբանը տեղեկացրեց, որ 100-ամյակին ընդառաջ նաև տաբեր թեմատիկաներով գրքեր են հրապարակվել՝ ՀՀ առաջին հանրապետության մասին:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով է ստեղծվել: Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է: Հանձնաժողովին հանձնարարվել է` երկամսյա ժամկետում մշակել և ՀՀ Նախագահի հավանությանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը:
Նմանատիպ նյութեր
7667 դիտում
20:15 08-01-2018
Այս տարի լրանում է հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների 100-ամյակը. պատմաբան
3592 դիտում
17:00 13-01-2017
Տոնական օրերին մաքսային մարմիններն աշխատել են արտակարգ ռեժիմով. հերթապահությունն իրականացվել է պատշաճ մակարդակով
Այս բաժնից
1051 դիտում
20:45 17-01-2025
Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավոր Հասանովին 80-ամյակի կապակցությամբ հուշամեդալով է պարգևատրել
655 դիտում
20:21 17-01-2025
Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
523 դիտում
20:08 17-01-2025
Հունվարի 19-ին կկատարվի աղոթք գերիների համար