Սևանի քաղաքապետի և Գեղարքունիքի մարզպետի հարաբերությունները լարված են. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքի» թղթակիցը Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանին հարցրեց՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, թե նրա որդին խուսափել է բանակում ծառայելուց, բայց աշխատում է ԱԻՆ-ում։ «Ոչ։ Իմ որդին սպա է։ Ավարտել է ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունները։ Հիմա աշխատում է մեզ մոտ՝ փրկարար ծառայությունում։ Դա վայելքի գործ չէ»,– ասաց Ղուկասյանը։
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի և Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի լարված հարաբերությունների մասին վաղուց է հայտնի։ Վերջերս Ռաֆիկ Գրիգորյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր. «Ինքն իր աշխատանքային գործունեության ընթացքում տարբեր քրեական գործերով է անցել և փորձում է իր այդ գործելաոճը շարունակել նաև իմ մարզպետ աշխատած տարիներին, որը ես թույլ չտվեցի»։
Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը հերքեց մարզպետի հայտարարությունը. «Դա սուտ է։ Եթե փաստ կա, թող ներկայացնի։ Մի քիչ պետք է կարդալ իմանան»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]