Գեղարքունիքի մարզպետի և Սևանի քաղաքապետի հարաբերությունները ծայրաստիճան լարվել են․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. « Մեր տեղեկություններով, վերջերս ծայրաստիճան լարվել են Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի և Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի՝ հայտնի Ուդոյի հարաբերությունները: Այնքան, որ վերջին ամիսներին քաղաքապետը բոյկոտել է մարզպետի հրավիրած նիստերը: Թե որն է կոնֆլիկտի պատճառը, հստակ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Ղուկասյանը քաղաքապետ դարձավ մարզպետի աջակցությամբ, մինչդեռ այժմ մերձավոր շրջապատում խոսելիս հայտարարում է, որ Գրիգորյանի՝ մարզպետ դառնալու համար ինքը գործի է դրել իր լայն կապերը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։